Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3666-ով։ Մահացել է 17 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 407 689 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում բուժվել է 1335 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 376 088։ Մահացել է 5731 մարդ։

Մեկ օրում կատարվել է 42 235 թեստ, այդ թվում՝ 27 425 հակագեն եւ 14 810 ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը մեկ օրում՝ 8,68 տոկոս, վերջին 14 օրում՝ 6,03 տոկոս, վերջին յոթ օրում՝ 6,71 տոկոս։

Պատվաստվել է 418 398 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 13 884։

Կարանտինում ներկա պահին գտնվում է 64 մարդ, հիվանդանոցներում է 51 85, քովիդ-հուրանոցներում՝ 1763 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։