Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ընը պայմանավորվել են վերականգնել երկու երկրների միջեւ կապերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս տարի ապրիլից երկու երկրների առաջնորդները բազմիցս փոխանակվել են ուղերձներով:

Նշվում է, որ հենց դրա շնորհիվ հաջողվել է պայմանավորվել կապերի վերականգնման մասին: