Հայաստանում պատվաստվող իրանցիների թիվը նվազել է: Նշենք, որ նոր կանոնակարգումների համաձայն Հայաստանում պատվաստվելու համար օտարերկրացիները պետք է առնվազն 10 օր մնան Հայաստանում:

Հաշվի առնելով պատվաստվող իրանցիների նոսրացող շարքերը, կարելի է ենթադրել, ոչ բոլորն են պատրաստ 10 օր մնալ Հայաստանում պատվաստվելու համար;

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը 10 օր ՀՀ-ում մնալու պայմանը ողջամիտ չի համարում. «Որոշումը շատ է վնասել պատվաստումային տուրիզմին, որի արդյունքում սպասարկման ոլրտը վերջերս աշխուժացել էր: Մինչդեռ հիմա շատ իրանցիներ չեղարկում են իրենց ամրագրումները հյուրանոցներում: Մարդիկ զբոսաշրջության մեկնելիս 3 հիմնական գործոնի են նայում. Պետք է մարդն ունենա ժամանակ, ունենա հնարավորություն եւ մոտիվացիա: մենք բոլորին ասում ենք՝ եկեք Հայաստան, վայելեք, բայց ձեզ թույլ չենք տալիս գալ, եթե 10 օրից պակաս եք գալիս: Իսկ գուցե մարդը չունի 10 օր ժամանակ»,-ասաց նա:

Նա հավելեց, որ անվճար պատվաստոււմը լրացուցիչ խթան կարող էր հանդիսանալ իրանցիների համար, բայց եթե պետք է պատվաստվեն երկու անգամ, ցանկության դեպքում անգամ 20 օր ՀՀ-ում անցկացնել չի կարող:

«Մարդիկ պատվաստվելու համար գալիս 3-5 օր մնում էին, իսկ դա նշանակում է, որ 300-500 դոլար ծախսում են: Միգուցե պետք է ոչ թե նվազագույնը ՀՀ-ում 10 օր մնալու պայման դնել, այլ վճարովի դարձնել պատվաստումը: Ողջամիտ գին սահմանել, որ իրանցի զբոսաշրջիկները պատրաստ կլինեն վճարելու: Կամ կարելի է ոչ թե 10 օր, այլ ՀՀ-ում մնան 3-5 օր: Սա քննարկելու թեմա է բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ»,-ասաց Ապրեսյանը:

Նա հավելեց, որ վերջին 10 տարիներին առողջապահական տուրիզմը Հայաստանում սկսել է դրական դինամիկա գրանցել, բայց առաջատար երկրներին հասնելու համար դեռ շատ աշխատանք։ կա անելու: Ապրեսյանի խոսքով, եթե մինչեւ հիմա արտասահմանից Հայաստան էին գալիս  հիմնականում ատամնաբուժական մատչելի ծառայությունների համար, ապա հիմա նրանց գրավող առողջապահական ծառայություններն ավելի շատ են: Օրինակ, արտամարմնային բեղմնավորումը: Գալիս եմ ՌԴ-ից, ԱՄՆ-ից: Մեզ մոտ բավական լավ մակարդակի վրա է նաեւ սիրտ-անոթային վիրաբուժությունը, կարդիոլոգիան, էսթետիկ վիրաբուժությունը»: