ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն անվանվել է աշխարհում ուտելիքի պակասի պատճառները: Նրա խոսքով՝ դա, առաջին հերթին, կլիմայի փոփոխության, քաղաքական կոնֆլիկտների հետեւանք է, հաղորդում է Associated Press-ը:

Նա նշել է, որ տվյալ պահին առողջ սնունդն անհասանելի է 3 միլիարդ մարդու համար:

Հուլիսին ՄԱԿ-ն իր զեկույցում նշել է, որ 2020 թվականին քաղցի հետ բախվել է 161 միլիոնով ավելի շատ մարդ, քան 2019 թվականին, հավանաբար, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Բացի այդ, Գուտերիշը նշել է, որ իրավիճակը կարող է փոխել էկոհամակարգի համար ավելի անվտանգ սննդամթերքի արտադրությունն ու սննդաարդյունաբերության ոլորտի աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը: Սակայն դա դրամական զգալի ներդրումներ կպահանջի:

ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ եթե մինչեւ 2030 թվականը չհաջողվի վերացնել քաղցը, ապա առաջիկա տասնամյակում կունենանք 660 մլն քաղցած մարդ, որից 30 միլիոնը կլինեն պանդեմիայի երկարաժամկետ հետեւանքներից տառապողները: