Հաիթիի ոստիկանությունը ձերբակալել է Հաիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի թիկնազորի ծառայությունում անվտանգության հարցերի գլխավոր կոորդինատորին, տեղեկացնում է Haiti24-ը։

Ավելի վաղ կոմիսար Ժան Լագել Սիվիլին կանչել էին հանրապետության գլխավոր դատախազություն՝ պետության ղեկավարի նստավայրի վրա հարձակման գործով ցուցմունքներ տալու համար։

Մոիզը մահացու վիրավորվել էր անհայտ անձանց կողմից հուլիսի 7-ին իր նստավայրում հարձակման ենթարկվելու ժամանակ, հրազենային վիրավորումներ էր ստացել նաեւ նրա կինը։ Թիկնապահներից ոչ մեկն այդ ժամանակ չէր տուժել։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարեցին, որ հարձակում կատարած խմբի մեջ մտնում էին Կոլումբիայի 26-ից ոչ պակաս քաղաքացիներ, որոնց մի մասը արդեն կալանավորվել է։ Նախագահը հուղարկավորվել է հուլիսի 23-ին Կապ Աիթյեն քաղաքում (հանրապետության հյուսիս)։