Կար ժամանակ, երբ Մայր հայրենիքում ապրողները սփյուռքից ներգաղթած մեր հայրենակիցներին անվանում էին «ախպարներ», իսկ արցախցիներին՝ «շուռ տված հայեր...»: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա հիմնականում անցյալ դարի երկրորդ կեսերին էր...

Այսօր ապրելով 21-րդ դարում և լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես... Ապշում ես ոչ միայն նրա համար, որ տասնամյակներ անց մեր ազգային գիտակցությունը նորից հետ է շպրտվել նախորդ դարի երկրորդ կեսերի մակարդակ, այլև որ մի քանի տականքների ապազգային քաղաքաքականության արդյունքում մենք հասել ենք այն կետին, երբ հայն անում է այն, ինչը տասնամյակներով, իսկ գուցեև դարերով՝ երազում էր մեզ թելադրել մեր թշնամին...

Հ.գ.- Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է... Հանելով այդ ՈԳԻՆ՝ հայությունը, ցավոք, կհայտնվի ավելի ծանր վիճակում, քան գտնվում է այսօր»:.