Հուլիսի 22-ին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ Գոռավան գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում եւ թմրամիջոց պատրաստում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ոստիկանները զննել են 40-ամյա տղամարդու տան բակը եւ հայտնաբերել կանեփի բույսեր՝ արմատախիլ արված, ինչպես նաեւ մարիխուանային նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 29 գրամից ավելի քաշով:

Տղամարդը հայտնել է, որ իրենն է, ինքն է աճեցրել: Տղմաարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: