Հուլիսի 22-ին ոստիկանության Տաշիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Պետրովկա գյուղի բնակիչներից մեկը Տաշիրի անտառտնտեսության երկրորդ պահաբաժնում կատարել է ապօրինի ծառահատում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 65-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին եւ խոստովանական բացատրություն տվել:

Նա հայտնել է, որ մայիսից սկսած Պետրովկա գյուղի հարակից տարածքից սղոցով հատել է սոչի եւ տարբեր տեսակի ծառեր եւ մոտ 8 խմ փայտանյութը տեղափոխել է իր տան բակ: