Հայաստանում Արցախի տեղահանված քաղաքացիների բնակության հարցը սկսել է կարգավորվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը:

«Գրեթե բոլոր տեղահանվածները եկել են այն եզրակացության, որ պետք է ապրեն վարձով կամ բարեկամի տանը:

Զբաղվածության հետ կապված, պետությունը յուրաքանչյուր աշխատող արցախցուն վճարում է 100 հազար դրամ եւ որպես աշխատավարձ եւ որպես ուսուցում գործատուի մոտ: Այսինքն եթե շահառում սկսում է տիրապետել այդ աշխատանքին, հնարավոր է նրան ընդգրկել որպես մշտական աշխատող»,-ասաց նա:

Իր հերթին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց. «Խնդիրը ոչ թե դրամական աջակցություն ցուցաբերելն է, այլ անձանց բնակարանային խնդրի կարգավորումը, դրա համար Հայաստանի եւ Արցախի կառավարությունը համատեղ միջոցառումներ են իրականացնում բնակարանաշինության ոլորտում: Մեր խնդիրը պետք է լինի տուն կորցրած քաղաքացիներին ապահովել նոր բնակատեղիներով, նոր բնակարաններով»: