Աթենքի արվարձաններում ավիացիայի կիրառմամբ մարում են անտառային հրդեհները, հաղորդում է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը (AMNA):

Հրշեջ ծառայության տվյալներով՝ կրակը հասել է տներ, ցամաքային ուժերը փորձում են այն մարել:

Գալինի գյուղի բնակիչները տարհանվել են: Կրակի դեմ պայքարում են 43 հրշեջներ եւ 14 հրշեջ մեքենաներ:

Օդի ջերմաստիճանը հասնում է 40-45 աստիճանի: Դրա արդյունքում ամեն օր տասնյակ տարբեր հրշեջներ են տեղի ունենում: