Հուլիսի 27-ին, ժամը 10։47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Կոլանի աղբյուր» կոչվող տարածքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը կախվել է դեպի ձորակը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: