Գերմանիայի արեւմտյան Լեվերկուզեն քաղաքի արդյունաբերական պարկում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ է մահացել, չորս մարդ` անհայտ կորել, հայտնում է Reuters-ը:

Հրդեհը Chempark հարթակում, որտեղ տեղակայված են Bayer եւ Lanxess քիմիական ընկերությունները, մարվել է:

Արտակարգ իրավիճակների ծառայությունները փրկել են 16 տուժածի: Հաստատության հարակից տարածքը ցանկապատված էր եւ շրջապատված շտապօգնության ավտոմեքենաներով:

Ոստիկանությունը մոտակայքում ապրող բնակիչներին հորդորել է մնալ տանը եւ փակել դռներն ու պատուհանները: Նրանք նաեւ պետք է անջատեն օդորակման համակարգերը, մինչ փորձագետները չափում են թունավոր գազերը օբյեկտի շուրջ օդում:

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: