«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմ» դաշինքի հետ քննարկումներից հետո հանդես կգա Ազգային ժողովի փոխխոսնակի միասնական թեկնածուով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը, և առաջիկա օրերին կարծում եմ՝ հանդես կգանք հայտարարությամբ»,- նշեց նա։

Նշենք, որ ըստ առկա կարգավորումների, ԱԺ 3 փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմադիր թեւից: