ՄԱԿ-ի փոխհատուցման հանձնաժողովը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի ազգային նավթային ընկերությանը` որպես փոխհատուցում երեք տասնամյակ առաջ Իրաքի ներխուժման եւ օկուպացիայի համար, հայտնում է AP-ն:

ՄԱԿ-ի փոխհատուցման հանձնաժողովը հայտարարել է, որ մինչ օրս վճարել է 51.3 միլիարդ դոլար, քանի որ 2005 թվականին կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ներխուժման հետ կապված շուրջ 1.5 միլիոն հայց է հաստատվել:

Քուվեյթի նավթային կորպորացիան 14.7 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջել` նավթի արդյունահանման եւ իրացման արդյունքում 1990-91 թվականներին Իրաք ներխուժման եւ օկուպացիայի ընթացքում երկրի նավթահանքերին հասցված վնասի համար, ինչը ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող պատերազմի է հանգեցրել Պարսից ծոցում:

Կորպորացիան միակ հայցվորն է եւ կարող է ակնկալել, որ լրացուցիչ 1.1 միլիարդ դոլար կստանա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1991 թվականի բանաձեւի համաձայն` Իրաքն իր նավթի արտահանման եկամուտներից տոկոս է հատկացրել հատուցման ֆոնդին: Այդ մասնաբաժինը ներկայումս 3 տոկոս է սահմանված: Վճարման ընթացիկ տեմպերով սպասվում է, որ վերջին տրանշը կվճարվի մեկ տարվա ընթացքում: