«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները եւ մարտահրավերները՝ անվտանգայինից մինչեւ սոցիալական, մշակութայինից մինչեւ տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ լրացուցիչ հիմնավորումներով»։