Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր՝ հուլիսի 27–ին,  հայտնաբերել եւ տարհանել են եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:

Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։