«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կլինի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, իսկ խմբակցության քարտուղարի պարտականությունները կստանձնի ՀՀԿ երիտասարդական թիմի ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ ամենախոշոր՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։ «Հայրենիք» դաշինքի խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը՝ Արծվիկ Մինասյանը։