Սաուդյան Արաբիան եռամյա ճանապարհորդական արգելք կսահմանի թագավորության կարմիր ցուցակներով երկրներ մեկնող քաղաքացիների համար` որպես կորոնավիրուսի եւ դրա նոր տարբերակների տարածքումը զսպելու միջոց, հաղորդում է SPA Պետական ​​լրատվական գործակալությունը:
ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Սաուդյան Արաբիայի որոշ քաղաքացիներ, որոնց մայիսին թույլատրվել էր մեկնել արտերկիր` առանց իշխանությունների նախնական թույլտվության, խախտել են մուտքի կանոնները: «Նրանք վերադառնալուց հետո կենթարկվեն օրինական պատասխանատվության և կտուգանվեն եւ երեք տարի ժամկետոց կզրկվեն ճանապարհորդության իրավունքից»,- ասել է պաշտոնյան:

Սաուդյան Արաբիան արգելել է ճանապարհորդել կամ տարանցել մի շարք երկրներ` Աֆղանստան, Արգենտինա, Բրազիլիա, Եգիպտոս, Եթովպիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Լիբանան, Պակիստան, Հարավային Աֆրիկա, Թուրքիա, Վիետնամ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:

«ՆԳՆ-ն շեշտում է, որ քաղաքացիներին դեռ արգելված է ուղիղ կամ տարանցիկ ճանապարհորդություն կատարել դեպի այս կամ այլ պետություններ, որոնք դեռ չեն վերահսկում համավարակը կամ որտեղ նոր շտամներ են տարածվել»,- ասել է պաշտոնյան:

Թագավորությունում` Պարսից ծոցի ամենամեծ պետությունում, որի բնակչությունը շուրջ 30 միլիոն մարդ է կազմում, վերջին օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 1.379 նոր դեպք: