Մոսկվայում կայացվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի մարդասպանների դատավճիռը, հայտնում է «Լենտա»-ն:
Չերյոմուշկինսկու դատարանի դատավճռի համաձայն՝ երեքն էլ իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում:

Մահափորձի կազմակերպիչ Աշակ Բալագոզյանը ստացել է 10 տարի, իսկ նրա հանցակիցներ Անդրեյ Բորիսենկոն եւ Անդրոնիկ Սիրականյանը դատապարտվել են համապատասխանաբար 11 եւ 8 տարվա ազատազրկման: Երեքն էլ դատապարտվել են ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի («Մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն») 2-րդ մասով:

Դատարանը վճռել է, որ 2019-ի սեպտեմբերին Բալագոզյանը բռնցքամարտիկին սպանելու պատվեր է ստացել: Հանցագործության մեջ նա ներգրավել է իր ծանոթներ Սիրականյանին եւ Բորիսենկոյին: Տղամարդիկ ուսումնասիրել են զոհի օրվա գրաֆիկը եւ նրա տեղաշարժի երթուղիները: Սպանության օրը՝ 2019 թվականի ոյեմբերի 13-ին, նրանք հետեւել եւ գնդակահարել էին զոհին նրա՝ Նախիմովսկի պրոսպեկտի վրա գտնվող տան մոտ:

Ավելի ուշ հայտնվեց մի վարկած, ըստ որ Բոլյանի սպանությունը վրեժ էր Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կազմակերպելու համար, որը քրեական աշխարհում հայտնի է որպես օրենքով գող Անդո Խրոմոյ: