Թուրքիան Ադրբեջանի հետ քննարկում է Քաբուլի անվտանգությունն ապահովելու հարցը: Այդ մասին Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի խորհրդարանների խոսնակների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

«Ցանկանում եմ, որ «Թալիբանը» զերծ մնա իր նպատակների իրագործումից, որպեսզի իրավիճակն Աֆղանստանում կարգավորվի»:

Նշենք, որ Անկարան ներկայացել է Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու նախաձեռնությամբ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո: Թուրքիան պահանջել է դրա համար ֆինանսական եւ նյութական աջակցություն: Այդ հարցի շուրջ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները շարունակվում են: