Չորեքշաբթի առավոտյան ոսկու արժեքը ԱՄՆ ԴՊՀ նիստի արդյունքների սպասման ֆոնին՝ բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 0,34 տոկոսով կամ 6,05 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1805,85 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,87 տոկոսով՝ մեկ ունցիան 24,863 դոլար։