Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինը գրեթե չի փոխվում՝ նախորդ նվազումից հետո նշանակալի նորությունների բացակայության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։

Պղձնի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում նվազել է 0,02 տոկոսով՝ մեկ ֆունտը՝ (մոտ 0,45 կիլոգրամ) 4,5595 դոլար։

Երեքշաբթի օրվա արդյունքներով Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս հետո մատակարարմամբ նվազել է 0,52 տոկոսով՝ 9758,5 դոլար, ալյումինիումինը՝ 1,15 տոկոսով՝ 2490 դոլար, ցինկինը՝ 0,95 տոկոսով՝ մեկ տոննան 2982,5 դոլար։