Ռոստովի մարզային դատարանը իննուկես եւ 10 տարի 5 ամիս ազատազրկման է դատապարտել ՌԴ եւ Հայաստանի քաղաքացիների, որոնք մեղավոր են ճանաչվել հօգուտ Ուկրաինայի լրտեսության եւ պետական դավաճանության մեջ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացնում է ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը (ՀԿԿ)։

«Ռոստովի մարզային դատարանը մեղադրական դատավճիռներ է կայացրել ՌԴ քաղաքացի Դենիս Լոբովի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արարատ Խաչատրյանի հանդեպ, որոնք հանցակից են Ռուսաստանի Դաշնության տարածքից Ուկրաինա  մաքսանենգ մատակարարումներին. դրանք С-300 զենիթահրթիռային համակարգերի համար ռադիոլոկացիոն սարքավորման մասին պետական գաղտնիք են պարունակում»,- ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

ՌԴ Քր.օր. 275 («Պետական դավաճանություն») եւ 276 («Լրտեսություն») հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար դատարանը Լոբովին դատապարտեց 9 տարի 6 ամիս, Խաչատրյանին՝ 10 տարի 5 ամիս ազատազրկման՝ համապատասխանաբար։

Լոբովը եւ Խաչատրյանը պատիժը կրելու են խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։

«Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խաչատրյանը եւ Լոբովը, գործելով ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի շահերի համար, զբաղվել են այսպես կոչված կլիստրոնների մասին տեղեկությունների հավաքմամբ, որոնք մտնում են С-300 ԶՀՀ կազմի մեջ, եւ նշված արտադրանքի կոնկրետ նմուշները Ուկրաինային հանձնելով»,- ասել են ԱԴԾ-ում։