Վրաստանում կորոնավիրուսով վարակման բացահայտված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3141-ով։ Մահացել է 20 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում բացահայտվել է վարակման 410 830 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 1 509 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 377 597։ Մահացել է 5 751 մարդ։

Մեկ օրում անցկացվել է 40 553 թեստ, այդ թվում 23 242 հակագեն, եւ 17 311 ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը. մեկ օրում 7,75 տոկոս, վերջին 14 օրում՝ 6,28 տոկոս, վերջին յոթ օրում՝ 6,92 տոկոս։

Պատվաստվել է 432 795 մարդ, այդ թվում՝ վերջին մեկ օրում 14 210։

Ներկա պահին կարանտինի մեջ է 64 մարդ, հիվանդանոցներում՝ 5 256, քովիդ-հյուրանոցներում՝ 1 798 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։