Առնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով, հաղորդում է Hindustan Times-ը:

19 մարդ վիրավոր է:

Թերթը նշում է, որ փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում:

Հաղորդվում է,ո ր վթարից առաջ վարորդը ուղեւորներին զգուշացրել է անսարքության մասին, որից հետո մի քանի մարդ լքել է տրանսպորտային միջոցը: