Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով դադարեցվել է Սոթքի հանքավայրի աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Քանի որ սահմանային մի մասն անցնում է հենց Սոթքի հանքավայրի տարածքում, կրակոցներ են եղել նաեւ հանքի տարածքում։ Տարհանվել են այն բոլոր աշխատակիցները, որոնք գիշերվա հերթապահության էին։ Խոսքը 150 աշխատակցի մասին է, տուժողներ չկան։ Հանքավայրի աշխատանքներն այս պահին շարունակում են ժամանակավոր դադարեցված մնալ»,– ասաց  Ռուզաննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, եւս երկու զինծառայող վիրավոր են։

Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է: