Ճապոնիայում շոգի եղանակի պատճառով մեկ շաբաթում 8000 մարդ է հոսպիտալացվել, հաղորդում է NHK-ը:

Օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը:

Առնվազն 23 մարդ մահացել է:

Հոսպիտալացվածների թվում հիմնականում 60-անց մարդիկ են:

Իշխանությունը բնակչությանը կոչ է անում գլխարկ կրել, շատ հեղուկներ օգտագործել եւ սահմանափակել արեւի տակ մնալը: