ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի թիվն ավելացել է 22 420-ով՝ 6 195 232 ընդհանուր դեպք, լրագրողներին տեղեկացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Վերջին մեկ օրում Ռուսաստանում COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 22 420-ի 85 շրջաններում, այդ թվում հայտնաբերվել է ակտիվ՝ 1 863 (8,3 տոկոս), առանց կլինիկական դրսեւորումների։

Ավելացվում է, որ ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 6 195 232 դեպք։ Աճի տեմպը կազմում է 0,36 տոկոս։

Մեկ օրում ՌԴ-ում COVID-19-ից մահացել է 798 մարդ, ամբողջ ընթացքում՝ 156 178։