Ինչպես և սպասելի էր, ադրբեջանցիները մարտի են նետել նաև իրենց տեղեկատվական զորքերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր ընտրված Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակտիվ տեղեկատվական հոսքեր, որոնք ուղեկցվում են տոտալ կեղծիքներով։

Հայաստանի համապատասխան կառույցները օպերատիվ, բազմակողմանի տեղեկատվությամբ պետք է ճնշեն ադրբեջանական քարոզչությանը՝ անհրաժեշտության դեպքում կտրուկ միջոցառումներ իրականացնել»: