Հայաստանի վրա կրկին հարձակվել են. այս պահին հաղորդվում է 3 զոհի և 2 վիրավորի մասին (ցավով եմ արձանագրում, որ ՀՀ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ կա գրեթե զրոյական վստահություն․ պատճառները հայտնի են)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքից պաշտգամավոր ընտրված Անդրանիկ Թեւանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները»:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի «գլխացավանքից» ազատվելու կողմնակիցները ադրբեջանցուն բերում են երևանյան փաբեր, ռեստորաններ, Մալաթիայի բազառ, Չարբախի փոս ու հանգստի գոտիներ։

«Կարևորը խաղաղությունն է» լոզունգի կողմնակիցները նոր պատերազմ ու նոր նվաստացում են բերում։ Բայց նրանք հզոր արգումենտ ունեն՝ «Կարևորը խաղաղությունն է»։ Ոչինչ, որ այդպիսի «խաղաղությամբ» շուտով Ադրբեջանը կարող է ամբողջ Սյունիքը վերցնել։ Եվ ոչ միայն Սյունիքը։

Հ․Գ․։ 44 օր տարածվող ստի ու կեղծիքի խորհրդանիշներից մեկի ակտիվացումը շատ խոսուն է։ Հատկապես նոր բացահայտված մոսկովյան բանակցություններից առաջ»: