Շվեդիան պահպանում է COVID-19-ից մահացության զրոյական ցուցանիշներ 2021թ. հուլիսի 22-ից, տեղեկացնում է Our World in Data տվյալների շտեմարանը։

Այսօրվա դրությամբ, համաձայն հանրային առողջապահության շվեդական գործակալության տվյալների՝ պատվաստման առաջին փուլն անցել է երկրի մեծահասակ բնակչության 76,9 տոկոսը, իսկ երկրորդը՝ 49,1 տոկոսը։

Ընդ որում՝ շվեդական կառավարությունը շարունակում է հանել իր քաղաքացիների համար մտցրած սահմանափակումները։ Հուլիսի 15-ից Շվեդիայում կարելի է ազատ օգտվել հանրային տրանսպորտից եւ այցելել ցանկացած հանրային վայր՝ զբոսայգիներից մինչեւ մարզասրահներ։ Այսօրվա դրությամբ երկրում պահպանվում է առողջապահության նախարարության միայն մեկ հանձնարարական՝ խնդրանք դուրս չգալ տնից այն մարդկանց, ովքեր իրենց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են հայտնաբերել։