Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» համակարգից:

Նշվում է, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնել իր նախաձեռնությամբ՝ որպես հիմք նշելով կանխակալ վերաբերմունքը։

Դատավորի նախաձեռնությունը բավարարվել է եւ գործը մակագրվել է նոր դատավորի՝ Սամվել Շահվերդյանին։

Նշենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք հրապարակելը):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական բնագավառի տեղեկություններ: