Թուրքիան եւ Պակիստանը դատապարտում են Հայաստանին, քանի որ վերջինը հրաժարվել է հանձնել Ադրբեջանին Ղարաբաղի ազատագրված շրջանների ականադաշտերի քարտեզները, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։

Այս մասին ասվում է Բաքվի հռչակագրում, որը նախօրեին ստորագրվել է Բաքվում Թուրքիայի, Պակիստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների առաջին հանդիպման արդյունքներով։

Հռչակագրում Անկարայի եւ Իսլամաբադի  լիակատար համերաշխությունն է հայտնվում Բաքվին ազատագրված շրջանների վերականգնման եւ իրենց տներ հարկադրյալ տեղահանվածների վերադարձի հարցերում։