Բելգիայում Կորտրեյք քաղաքում տեղադրել են նստարան կրծքով կերակրելու համար՝ տաբուն կոտրելու համար, հաղորդում է The Brussels Times-ը:

Դա ակցիա է՝  ուղղված հասարակական վայրերում երեխաներին կրծքով կերակրելու տաբուն կոտրելուն: Այն կտեւի մինչեւ օգոստոսի վերջ:

Փողոցում հատուկ տեղադրված նստարանը թույլ կտա կանանց առանց քննադատվելու կամ ուշադրության արժանանալու կերակրել երեխային:

Նստարանն ունի փափուկ նստատեղ, ծիրանագույն եւ կապույտ է, այն ներառում է նաեւ հատուկ տեղ խաղալիքների ու տակդիրը փոխելու համար:

«Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր մայր պետք է հնարավորություն ունենա ընտրելու՝ երբ եւ որտեղ կերակրի երեխային»,-ասում է գաղափարի հեղինակներից մեկը: