Մոսկվան Տաջիկստանի բանակն անփոխհատույց կհագեցնի զենքով եւ տեխնիկայով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Այսօր առաջին պլան է մղվում համատեղ աշխատանքը՝ հարեւան Աֆղանստանի հետ սահմանին սպառնալիքների չեզոքացման հարցով: Աֆղանստանից արտասահմանյան զորքերի հապճեպ դուրսբերումը հանգեցրեց իրավիճակի սրման, ահաբեկիչների ակտիվացման»,-ասել է նա Դուշանբերում իր գործընկեր Շերալի Միրզոյի հետ բանակցությունների ժամանակ:

«Շարունակում ենք որակավորված տաջիկ զինվորականների վերաորակավորումը ինչպես մեր ռազմական բուհերում, այնպես էլ 201-րդ ռուսական ռազմաբազայում: Ռուսական կողմը պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն»,-նշել է նա: