Հուլիսի 29-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է անձրեւ և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում է անձրեւ և ամպրոպ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝  +19+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝  +17+19, ցերեկը՝ +28+31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝  +9+14, ցերեկը՝ +19+24,  

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +17+22,  

Տավուշում գիշերը՝  +14+18, ցերեկը՝ +18+23,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  +17+20, ցերեկը՝ +29+32,

Արարատում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+33,  

Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+33,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  +17+21, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝  +17+22, ցերեկը՝ +26+29,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +18+22,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +25+29: