Այսօր Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունը պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում, մասնավորապես, ադրբեջանցիների կողմից արվող ծայրահեղ ապակառուցողական, ծավալապաշտական հայտարարությունների համատեքստում եւ մայիսի 12-ից սկիզբ առած ՀՀ սուվերեն տարածք նրանց նեթափանցման համատեքստում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրային հեռուստաընկեության եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից կատարված սադրանքին:

«Մեր գնահատականն այն է, որ այսպիսով Ադրբեջանը փորձում է խաթարել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրագործումը: Բազմաթիվ դրույթներ նա արդեն չի կատարում, մյուսները փորձում է չկատարել: Մասնավորապես, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացն է փորձում խաթարել եւ ընդհանրապես, մարտահրավեր է նետում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»,-ասաց Ռուբինյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը կողմ է խաղաղության շուրջ բանակցություններին, Հայաստանը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ հմանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը եւ պատրաստ է բանակցությունները վերսկսել ՄԽ համանախագահության ֆորմատով եւ դրույթներով:

«Այդ հայտարարությունն այն մասին էր, որ Արցախի հակամարտությունն ավարտված չէ, որ Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց եւ ՄԽ համանախագահությունն այն ֆորմատն է եւ կողմերին հայտնի սկզբունքներն այն սոկզբունքներն են, երենք շուրջ պետք է տեղի ունենան բանակցությունները: Այդ սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է: Ադրբեջանն է, որ խաթարում է խաղաղության գործընթացը»:

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն միշտ կողմ է եղել խաղաղությանը,. «Բայց եթե որեւէ մեկին թվում է, որ Հայաստանը պետք է գնա անհամաչափ զիջումների կամ իր կարմիր գծերից այն կողմ զիջումների, իրենք սխալվում են: Մենք պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով:

Ադրբեջանի կողմից չկա խաղաղության օրակարգ, կա ագրեսիվ օրակարգ, բայց պետք է ասեմ, որ մեր օրակարգը ամբողջովին համընկնում է համաշխարհային հանրության, մասնավորապես, միջնորդներից օրակարգի հետ: Աբսուրդ է հայտարարել՝ հակամարտությունն վարտված է: Բա եթե ավարտված է, ի՞նչ գործ ունեն խաղաղապահներն Արցախում: Մենք առաջ ենք մղելու մեր դիրքորոշումը եւ թույլ չենք տալու որևէ ոտնձգություն մեր սուվերեն սահմաններից ներս: Միջազգային հանրությունը պետք է արձագանք տա Ադրբեջանի՝ տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին»,-հայտարարեց Ռուբինյանը:

Հարցին, թե ինչ է արել Հայաստանը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից ոտնձգությունները, նա պատասխանեց. «մենք կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների, դաշնակիցների հետ բոլոր հարթակներում: Այս գործընթացները շարունակական են»: