Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց, «գրանատամյոտ»-ով, որ խբեցին, աչքերիս դեմքը սեւացավ։ Կրակում էի, բայց շատ չհասցրեցի, որովհետեւ ի վիճակի չէի, չէի կարողանում քայլել։ Այս մասին «Զինուժ» մեդիայի հետ զրույցում ասել է  այս գիշեր ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը։

Վիրավորում ստացած մյուս ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանն էլ պատմել է, որ հակառակորդը հանկարծակի սկսել է հայկական ուղղությամբ կրակ բացել։

«Մենք նրանց հանարժեք պատասխան տվեցինք։ Ապաքինվելուց հետո պատրաստ եմ մեկնել զորամաս ու ծառայությունս շարունակել, պոստեր բարձրանալ ու մեր սահմանները պաշտպանել»,– ասել է Անդրանիկ Ալեքսանյանը։

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկինը՝ միջին ծանրության,  մյուս երկուսին էլ բավարար։

Մանրամասն՝ տեսանյութում։