Թուրքիայի Անթալիա քաղաքի Մանավգաթ հանգստյան գոտու անտառային խոշոր հրդեհի հետեւանքով առնվազն 53 մարդ է տուժել: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:

«Մենք ստիպված էին տարհանել չորս թաղամաս: Կան վնասված տներ: Այս պահին տուժել է 53 մարդ: Հրդեհի պատճառները պարզվում են, դիտարկվում են բոլոր վարկածները»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: