ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի դիմումը դատախազությունը ստացել է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դիմումը քննարկման փուլում է, սահմանված ժամկետում՝ հինգ օրվա ընթացքում, պատասխանը կուղարկվի իրեն»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը դիմում էր ներկայացրել Դատախազություն՝  պատգամավորներ, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքը վերացնելու և նրանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։