Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2021 թվականի հուլիսի 27-30-ը ընկած ժամանակահատվածում արձակուրդ է մեկնում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված ԱԺ նախագահի կարգադրությունից։

Արձակուրդի ընթացքում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին։