Լիտվան COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութեր կփոխանցի Հայաստանին, հաղորդում է Lrt.lt-ը:

Լիտվայի կառավարությունը չորեքշաբթի հաստատել է, որ Ուկրաինային AstraZeneca պատվաստանյութի 131 հազար դեղաչափ է փոխանցում, ինչը նախատեսվածից ավել է 31 հազարով:

Մոլդովային փոխանցվելիք պատվաստանյութի դեղաչափերի թիվը հասցվել է 26.5 հազարի, Հայաստանը կստանա դեղամիջոցի 27.5 հազար դեղաչափ:

Լիտվան նախատեսում էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդհանուր 200 հազար դեղաչափ հատկացնել Արեւելյան գործընկերության երկրներին: