Սաստիկ շոգը սպառնում է սաղմոններին: Տեսանյութում Վաշինգտոնի Կոլումբիա գետում գտնվող սաղմոնն ունի վերքեր եւ բծեր սնկային վարակի պատճառով, որն առաջացել է տաք ջրի ազդեցությունից:

Ըստ Columbia Riverkeeper խմբի՝ սաղմոնները տարիներ է անցկացնում օվկիանոսում եւ գաղթում հյուսիս՝ ձվադրման համար: Սակայն տաք ջուրը կարող է սպանել նրանց կամ ստիպել մտնել ավելի ցուրտ վտակներ, որտեղ նրանք, ամենայն հավանականությամբ, կսատկեն հիվանդությունից՝ առանց ձվադրման:

Խումբը կարծում է, որ ամբարտակները եւ կլիմայի փոփոխությունը պոտենցիալ մահացու համադրություն են ձկների համար: «Կարմիր սաղմոնը Կոլումբիա գետում մեռնում է»,- ասում է փորձագետ Դոն Սեմփսոնը: