Ֆրանսիան կոչ է արել Թունիսին նոր վարչապետ եւ նախարարների կաբինետ նշանակել՝ նախագահ Քայս Սաիդի կողմից հեռացված կառավարությանը փոխարինելու համար, հայտնում է Reuters- ը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը թունիսցի իր գործընկեր Օսման Գերանդիին ասել է, որ չափազանց կարեւոր է, որպեսզի Թունիսն արագորեն նոր վարչապետ եւ կաբինետ նշանակի:

Սաիդի գործողությունները, որոնք աջակցվում էին բանակի կողմից, 30 օրով խորհրդարանի աշխատանքի դադարեցում էին ներառում: Հակառակորդները, այդ թվում՝ իսլամիստական ​​Ennahda կուսակցությունը, որը խորհրդարանում ամենամեծն էր, նրան մեղադրեցին իշխանության զավթման մեջ: Նրա գործողությունները հաջորդել էին թունիսցիների բողոքի ցույցերին, որոնք հոգնել են երկար տարիներ ձգվող տնտեսական անկումից եւ քաղաքական կաթվածից:

2019-ին ընտրված Սաիդը հայտարարել է, որ գործել է երկիրը կոռուպցիայից եւ քաղաքացիական անկարգություններ սերմանելու դավադրություններից փրկելու համար: