ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 29-ը չի զեկուցվում: Երկու հարց որդեգրման մասին է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

-              «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

-              Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,

-              Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1148-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

-              «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին եւ այլ հարցեր: