Նավթի համաշխարհային գները բարձրանում են, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,31 տոկոսով՝ մեկ բարելը 74,1 դոլար, սեպտեմբերինը՝ 0,33 տոկոսով՝ 74,99 դոլար։ WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,37 տոկոսով՝ մեկ բարելը 72,66 դոլար։