Պղնձի գինն աճում է, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում ավելացել է 0,4 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 1,45 կիլոգրամ) 4,4938 դոլար։

Չորեքշաբթի օրվա արդյունքներով Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս հետո մատակարարմամբ նվազել է 0,74 տոկոսով՝ 9686 դոլար, ալյումինիումինն ավելացել է 1,89 տոկոսով՝ 2537 դոլար, ցինկինը կրճատվել է 0,1 տոկոսով՝ մեկ տոննան 2979,5 դոլար։