Իրաքում ուղղաթիռի ընկնելու հետեւանքով 5 մարդ է զոհվել, հաղորդում է Shafaq News-ը:

Ուղղաթիռը ընկել է Ամերլի բնակավայրում, ապա այրվել է:

Ավելի ուշ դեպքի վայրում հայտնաբերվել է 5 մարդու դի, այդ թվում՝ բանակի երկու սպաներ:

Վթարի պատճառները հայտնի չեն: