Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում որոշեց 36,82 մլն դրամի չափով գումար տրամադրել ԿԳՄՍՆ-ին ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին` վերաբաշխում կատարելու միջոցով:

Հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրվի «Կինոյի զարգացման Ոսկե Ծիրան» հասարակական կազմակերպությանը: Այդ գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել  «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է՝ 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակն է՝ հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման նպատակով կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է՝ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգների համար գազամատակարարման և էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի 2021 թվականի հունիսի 10-ի  N04/03.31/19204-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու հանգամանքով:

Միջոցառումը կրել է բարեգործական բնույթ, այն նախատեսված է եղել մանուկների համար: Դահլիճը և տարածքն անհրաժեշտություն են ունեցել լրացուցիչ ջեռուցման:

«Կինոյի զարգացման Ոսկե Ծիրան» հասարակական կազմակերպության հայտադիմումի նախահաշվային արժեքն է` 49,997.5 հազ. ՀՀ դրամ: Հատկացված միջոցները բավարար չեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փորձերի և համերգների համար զբաղեցրել է մարզահամերգային համալիրի դահլիճը 19 օր: Փորձերի և համերգների ընթացքում գազամատակարարման ծախսը կազմել է 5050,0 հազար դրամ (36071 խմ), էլեկտրաէներգիայի ծախսը՝ 4800,0 հազար դրամ (136487 կվտ ժամ):  Մարզահամերգային համալիրը հնարավորություն չի ունեցել վճարել նշված ծախսերը և կատարել համապատասխան պայմանագրային պարտավորությունները: