Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ երկրաշարժի ուժգնությունը ավելացվել է մինչեւ 8,1 բալ, հայտարարվել է ցունամիի սպառնալիք, տեղեկացնում է ցունամիների մասին նախազգուշացման ամերիկյան կենտրոնը (NWS)։

«Ցունամիի սպառնալիք. 8,1 ուժգնությամբ երկրաշարժ Ալյասկայի հարավարեւելյան Չիգնիկ բնակավայրում»,- ասվում է կենտրոնի թվիթերյան հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) տեղեկացրել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,3 բալ։